Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոգևորականները Հայաստանում ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին սպանելու կոչեր են արել. Միրզոյանի հայտարարությունը՝ ԵԽ ամբիոնից
«Սըր Էդվարդ, գնահատելով Ձեր ջանքերը և ներդրումը հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը Երուսաղեմի հայկական մասում պահպանելու գործում, նաև դրանում ունեցած Ձեր կարևոր դերակատարումը՝ ցավոք պետք է ասեմ, որ լիովին համաձայն չեմ ձեր որոշ որակավորումների հետ, ցավում եմ, որ Ձեր տեղեկությունն ամբողջապես ճշմարիտ չէ»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նման կերպ արձագանքեց Եվրոպայի պահպանողականների և հայրենասերների միության պատգամավոր Սը Էդվարդի հարցին, ով, նշելով որ 1700 ամյա Հայ Առաքելական եկեղեցին մեծ դեր է ունեցել պետականության պահպանման գործում, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը այն ուզում է դարձնել ազգային կենտրոն ունեցող եկեղեցի և ձերբակալել է մի խումբ հոգևորականների։
ԵԽ պատգամավորը հարցրեց, թե արդյոք այն եվրոպական ժողովրդավարության նորմերի խախտում չէ։
«Հայաստանում հալածանք չկա հոգևորականների նկատմամբ։ Սակայն ուզում եմ մի հարց ուղղել ձեզ՝ ինչո՞ւ ունենք մի իրավիճակ, որտեղ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում բռնի կերպով ժողովրդավարական կերպով ընտրված կառավարությանը իշխանությունից զրկել և որոշ հոգևոր ղեկավարներ բռնության բացահայտ կոչ են անում՝ ուղղված իշխանության ղեկավարներին, ընդորում դրանցից մեկը ես եմ, որը՞ կլիներ ձեր որոշումը»,- հարցրեց Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի, Հայաստանում օրենքի գերակայություն կա և ամեն մարդ ՀՀ-ում պետք է գործի օրենքի շրջանակներում՝ լինեն նրանք հոգևորականներ, քաղաքական գործիչներ դիրիժորներ, թե արվեստագետ։
«Անմեղության կանխավարկածը, իհարկե կա, բայց մենք լսել ենք այդ հայտարարությունները՝ բռնի կերպով իշխանությունից հեռացնելու ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին և սա բացահայտ կերպով են արվել, նաև սպանության կոչեր են արվել։ Շատ տխուր իրականություն է Հայաստանում, որ ունենք հոգևորականներ, որոնք սա արել են»,- հայտարարեց Միրզոյանը