Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում այսօր ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան բժիշկ. Գ. Գրիգորյանը՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի մասին
«Հայաստանում այսօր ավելի ձեռնտու է անձրևոտ եղանակին աշխատել տաքսու վարորդ, քան բժիշկ, քանի որ ֆինանսական առումով ավելի շատ ֆինանսական միջոց են վաստակում։ Ընդ որում, տաքսու վարորդներից գանձում են պատվերի 20 տոկոսը, իսկ բժշկից 80 տոկոսը, դրան գումարած հարկերը»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Նա մանրամասնեց, երբ խոսում է առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների մասին, ամենևին ի նկատի չունեի պացիենտի կողմից բժշկին գումար տալը, միաժամանակ ընդգծեց՝ չի արդարացնում գումարի սև շրջանառությունը։
«Կոլեգաների հետ շփման արդյունքում որպես պրակտիկ բժիշկ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ պետության կողմից բժշկական ծառայությունների գները ծիծաղելի են։ Օրինակ, ցվերցնենք, ապահովագրական համակարգում սոնոգրաֆիայի արժեքը 3 հազար դրամ է։ Երբևիցե 3 հազար դրամով սոնոգրաֆիա արախ կա՞ք որևէ բուժկենտրոնում։ Բուժաշխատողը ստանումէ այդ գումարից 20 տոկոսը, որը հարկվում է»,-մանրամասնեց Գ. Գևորգյանը։
Նա նաև ընդգծեց՝ ԱՆ կամ քաղաքապետարանի տենդերներին մշտապես հաղթում են որոշակի ընկերություններ, այդ ընկերությունների դուստր կամ փոխկապակցված ընկերություններ։
Բժշկի խոսքով, շուկայական հարաբերություններում պետության բիրտ ներխուժումը՝ ինչպես օրինակ համընդհանուր ապահովագրությունը քաղաքական կոռուպցիա է։
«Ես ամսական 9100 կամ 9200 դրամով կատարել եմ մասնավոր ապահովագրություն, որի շրջանակում ստանում էի ծառայությունների անհամեմատ ավելի լայն փաթեթ, քան պետությունը տրամադրում է 10800 դրամով։ Արդյոք այս տարի ՀԲ վարկի պատճառով հապճեպ ընդունած այս որոշումը չի հանդիսանում քաղաքական կոռուպցիա և ընտրողների բանակի գեներացիա։ Իմ դիտարկմամբ, հանդիսանում է»,-ասաց նա՝ նշելով, որ սա պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։