Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով. Գարեգին Երկրորդ
Հասարակություն
13:29 28/01/2026
Հայաստան

Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով. Գարեգին Երկրորդ

«Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ»,- Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով Եռաբլուր այցի ժամանակ լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Վեհափառ Հայրապետը շարունակեց. «Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ ու ապահով, բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել օրվա խորհուրդն ավելորդ հարցումներով. Գարեգին Երկրորդ