Ընտրություններին ընդառաջ ԵՄ դեսպանները հաստատեցին Հայաստանի համար ռեկորդային ռազմական օգնության փաթեթը
Քաղաքական
21:39 28/01/2026
Հայաստան

Ընտրություններին ընդառաջ ԵՄ դեսպանները հաստատեցին Հայաստանի համար ռեկորդային ռազմական օգնության փաթեթը

Չորեքշաբթի օրը Եվրամիության անդամ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանին 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթին, որը ներառում է նաև ոչ մահացու միջոցներ։

Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրա խոսքով՝ սա Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Երևանի համար տրամադրված ոչ մահացու ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է։

«Այսօր ԵՄ դեսպանները հաստատել են մինչ օրս Հայաստանի համար Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում տրամադրված ոչ մահացու ռազմական օգնության ամենամեծ փաթեթը՝ 20 միլիոն եվրո»,-Խմբագրի գրառմանն է անդրադարձել «Գրուզիա օնլայնը»։

Յոզվյակը ընդգծել է, որ այս քայլը ևս մեկ նշան է Հայաստանի՝ Եվրամիության հետ աստիճանական մերձեցման, քանի որ երկիրը պատրաստվում է այս տարի նախատեսված վճռորոշ խորհրդարանական ընտրություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրություններին ընդառաջ ԵՄ դեսպանները հաստատեցին Հայաստանի համար ռեկորդային ռազմական օգնության փաթեթը