Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է. Թաթոյան
Քաղաքական
11:25 28/01/2026
Հայաստան

Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է. Թաթոյան

«Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է»,-նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաոյանը՝ բանակի օրվա առթիվ իր շնորհավորանքում։

Նա նշել է 4 քայլ, որոնք կտանեն դեպի ապահով խաղաղություն:

«Մեր առաջարկները ուժեղ Հայոց բանակի ու անվտանգության մասին:

Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, եթե չունենք կարողություն պաշտպանելու ինքներս մեզ։

Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է. Թաթոյան