Արտառոց դեպք Կոտայքում. 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել իրեն օգնություն ցուցաբերող բժշկուհուն
Իրավունք
11:00 28/01/2026
Հայաստան

Արտառոց դեպք Կոտայքում. 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել իրեն օգնություն ցուցաբերող բժշկուհուն

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Հունվարի 11-ին ժամը  06։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում պացիենտի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։
Ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի  վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտառոց դեպք Կոտայքում. 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել իրեն օգնություն ցուցաբերող բժշկուհուն