Խաղաղության երեսը բանակն է. Հակոբ Բադալյան
Քաղաքական
11:21 28/01/2026
Հայաստան

Խաղաղության երեսը բանակն է. Հակոբ Բադալյան

«Ինչ ասել հայկական բանակի տարեդարձի օրը: Մի կողմից արդեն տարիներ շարունակ ծանր է խոսել այս թեմայով, մյուս կողմից թերեւս տարեցտարի այդ խոսակցությունը դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Խոսակցություն ոչ թե պաթոսով, այլ ըստ էության՝ որպես երկրի, պետության պաշտպանական համակարգի, պետական քաղաքականության ու քաղաքակրթական նկարագրի կարեւորագույն բաղադրիչ: Ավելին, ես կարծում եմ, եւ այդ կարծիքն արտահայտել եմ դեռ տասնամյակ առաջ, դրանից էլ առաջ իմ մեկնաբանություն-հոդվածներում, որ այդ կարգի խոսակցություն պետք է վարվեր շատ վաղուց: Բանակի վերաբերյալ այդ կարգի խոսակցության բացակայությունն է թերեւս եղել նաեւ պատճառ Հայաստանում հասարակական-քաղաքական մտքի հետընթացի ու արժեքային քայքայման համար:

Այսօր վերականգնումն առավել արդիական ու կարեւոր է դարձնում այդ թեմայի վերաբերյալ խոսակցությունը: Խաղաղության երեսը բանակն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաղաղության երեսը բանակն է. Հակոբ Բադալյան