Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաճախ մանիպուլյացիա է կատարվում՝ համակարգային կոռուպցիան փորձելով նույնացնել կաշառքին․ Փաստաբան
«Շատ հաճախ մանիպուլյացիա է կատարվում՝ համակարգային կոռուպցիան փորձելով նույնացնել կաշառքին։ Սա են փորձում ներկայացնել որպես համակարգային կոռուպցիա։ Մինչդեռ այն կոռուպցիայի դրսևորումներից ամենապարզունակն է և գուցե՝ ամենաանվտանգը»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Այստեղ շատ ավելի վտանգավոր են կոռուպցիոն այն դրսևորումները, որոնք արտահայտում են հովանավորչության՝ մարդկանց իրավունքների խախտումներով, տարբերակված մոտեցումներով, երկակի ստանդարտներով՝ և՛ նյութական բարեկեցություն ապահովելու, նյութական միջոցներ դիզելու համար, և՛ քաղաքական՝ օրենքից չբխող, այսինքն, երբ կան ապօրինի շահեր»,- պարզաբանեց փաստաբանը։
Նրա դիտարկմամբ՝ համակարգային գործողությունները դրսևորվում է պետական ապարատի տարբեր մարմինների իրար փոխլրացնող գործողություններով։
«Նույն ֆինանսական նյութական բարեկեցությունը ապօրինի բարելավելու դեպքի օրինակով մի փոքր շղթա ներկայացնեմ։ Օրինակ՝ խոսվեց քաղաքապետարանում տենդերների անցկացման կամ ինչ-որ այլ հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին։ Դա տեղի է ունենում, ինչ-որ մտերիմի տալիս են տենդերով, ով այդ գործը լավ չի կատարում։ Այդ թվում է կոռուպցիոն թեմա հետաքրքրող, հակակոռուպցիոն վարք դրսևորող։ Այս գործը տալիս են բլոգերի, որը սկսում սա լուսաբանել։ Այո, գուցե նաև քրեական գործել է հարուցվում, գուցե գործը գնում է դատարան, բայց տարիներ շարունակ այդ դատական գործը որևէ ընթացք չի ունենում»,-ներկայացրեց Խուդոյանը։