Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոռուպցիայի դեմ իրավապահ համակարգը չի կարող պայքարել․ Նաիրի Սարգսյան
« Վաղուց արդեն կոռուպցիան և կաշառակերությունը ոչ միայն պետք է լինի իրավագիտության և իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա, այլ նաև տնտեսագետների և տնտեսագիտության, հոգեբանների և հոգեբանության, մանկավարժների և մանկավարժության և այսպես շարունակ։ Մինչև մենք չկարողանանք ճշգրիտ ախտորոշել այն, երբևէ չենք կարողանում լուծում գտնենք»,- AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։
Սարգսյանի խոսքով՝ աշխարհում պահանջմունքներն անսահմանափակ են, ռեսուրսները՝ սահմանափակ, հետևաբար, կոռուպցիա, կաշառակերություն լինելու է։
Թե ինչպե՞ս կարող ենք պայքարել դրա դեմ, Սարգսյանի դիտարկմամբ՝ պետք է հասնել տեխնոկրատ կառավարման, այնուհետև ներքին օղակներում ամբողջությամբ պրոֆեսիոնալ, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման։
«Կոռուպցիայի դեմ իրավապահ համակարգը չի կարող պայքարել, վստահեցնում եմ՝ լրատվական դաշտը միայնակ չի կարող այդ մարտադաշտում մնալ ու պայքարել։Մարդիկ գալիս են իշխանության 5 տարի ժամկետով, չունեն մասնագիտական կարողություններ, հմտություններ, կենսագրություն, փորձառություն, մանավանդ այս իշխանության մասին է խոսքը։ Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ նիսիայով գարեջուր խմողներ։ Նիսիայով գարեջուր խմողները դարձել են որոշակի եկամտի սեփականատեր։ Ի՞նչ պետք է անի այսպիսի մարդը։ Գիտի, որ 5 տարի հետո իշխանազրկումից, այլևս չի կարող շուկայում տեղ գտնել, պահանջարկ չունեն, որևէ մասնագիտություն չունեն, որևէ տեղ չեն կարող ինքնաիրացվել, հետևաբար ի՞նչ պետք է անի, պետք է կյանքի մնացած տարիների վրա 5 տարվա եկամուտների բաշխում կատարի։ Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ աշխատավարձով չբավարարվել, պաշտոնական դիրքը չարաշահել, անընդհատ եկամտի կուտակում իրականացնել, որպեսզի պաշտոնազրկումից հետո կարողանա ինքը նույնպիսի պայմաններում ապրի, ինչ-որ պաշտոնավարման ժամանակահատվածում է ապրում»,- ասում է Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։