Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել
Քաղաքական
10:08 28/01/2026

Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին:

«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:

Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել