«Հրապարակ». Իշխանություններն այնպիսի օր են ընտրել, որ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելեն
Օրվա մամուլ
08:29 28/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Իշխանություններն այնպիսի օր են ընտրել, որ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ խորհրդարանն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր՝ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի ընդունմամբ հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:

Նրանք նշել են, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։ «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետեւ ավանդաբար հունվարի 28-ին պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր Ռուբինյանը։ Ընդդիմադիրները դեմ էին հունվարի 27-ի օրվա ընտրությանը՝ առաջարկելով այլ օր ընտրել, օրինակ, սեպտեմբերի 27-ը` 44-օրյա պատերազմի սկիզբը. ի վերջո, այդ օրը համազգային սգի է վերածվել, եւ բոլորն այցելում են նահատակների շիրիմներին։

Իրականում, իշխանությունն ընտրել է այնպիսի օր, որը լայն հանրության կողմից ընդունելի չլինի, եւ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելելու համար։ Հայտնի է, որ վերջին տարիներին Փաշինյանն ու իր խմբակը ո՛չ սեպտեմբերի 27-ին են Եռաբլուր այցելում, ո՛չ հունվարի 28-ին, ինչը բուռն քննարկումների, քննադատությունների առիթ է դարձել։ Երեկ իշխանական խունտան լրացրեց այդ բացը: Ի դեպ, ընդդիմադիրները երեկ չայցելեցին Եռաբլուր եւ դա կանեն այսօր, բացառությամբ Արթուր Վանեցյանի, որը որոշել էր հունվարի 27-ին այցելել: Ի դեպ, երեկ նաեւ Վեհափառն էր որոշել օրվան նվիրված աղոթք անել զոհերի համար: Ուշագրավ է, որ հունվարի 27-ը նաեւ հրեաների ցեղասպանությսն` Հոլոքոստի հիշատակի օրն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իշխանություններն այնպիսի օր են ընտրել, որ իրենք իրենց ապահովագրեն` Եռաբլուր ապահով ու մենակ այցելեն