Արարա՞տ, թե՞ Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն, թե չպետություն, Արարատ սար Հայաստանում չկա. Փաշինյան
Քաղաքական
14:40 29/01/2026
Հայաստան

Արարա՞տ, թե՞ Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն, թե չպետություն, Արարատ սար Հայաստանում չկա. Փաշինյան

«Արարա՞տ, թե՞ Արագած։ Այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն, թե չպետություն»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ՝ «Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ ներքաղաքական պայքարի մեջ հարցերը լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած, ընդհանրապես խոսք չի գնացել ազգային ինքնությունը, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին»։

Փաշինյանը շարունակեց, որ պետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարած։

«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ և դա Արարատ խոշորացված համայնքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանում չկա։

Եթե դա դուք չեք նկատում,  և մենք չենք նկատել դա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ պետություն և չպետություն հասկացությունների միջև մինչև վերջերս սահմանազատում իրականացված չի եղել,  և մենք դա իրականցրել ենք, որովհետև մենք պետություն ենք, մենք Հայաստանի Հանրապետությունն ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարա՞տ, թե՞ Արագած, այդ հարցը հետևյալի մասին է՝ պետություն, թե չպետություն, Արարատ սար Հայաստանում չկա. Փաշինյան