Մոտակա օրերին լրացուցիչ հետազոտություններ կարվեն՝ հասկանալու, թե որն է պատճառը․ Մելիքյանը՝ Սամսոնյանի առողջական վիճակի մասին
Իրավունք
19:21 29/01/2026
Հայաստան

Մոտակա օրերին լրացուցիչ հետազոտություններ կարվեն՝ հասկանալու, թե որն է պատճառը․ Մելիքյանը՝ Սամսոնյանի առողջական վիճակի մասին

«Քանի դեռ վկայի հարցաքննությունը  չի ավարտվել, ճիշտ չեմ համարում  հիմա վկայի հարցաքննության անդրադառնալը, բայց ասեմ՝  շատ հետաքրքիր էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա խորհուրդ տվեց իրավաբան ուսանողներին՝ անպայման այս հարցաքննությունը։

«Հարցաքննությունը կշարունակվի և մենք կտեսնենք՝ առհասարակ վկայի հետ գործ ունե՞նք, թե մարդու, որին ուղղակի պետությունը անհանգստացրել է՝ իր քաղաքական հետապնդումը մի քիչ փաստաթղթավորելու համար»,- շարունակեց նա։

 Ինչ վերաբերում է Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին, Մելիքյանն այս հարց 

  «Հենաշարժական խնդիր է առաջացել, պետք է մոտակա օրերին հետազոտություններ լրացուցիչ արվեն՝ հասկանալու, թե պատճառը որն է։ Նախնական ախտորոշում կա, բայց դե, հիմա մարդու ախտորոշումն է, ես չէի ցանկանա դրա մասին խոսել»։

Հստակեցմանը, թե արդյո՞ք առողջական խնդիրների առաջացումը կալանքի հետևանքով է, պաշտպանն ասաց․ «Ես համարում եմ, որ այս ամեն ինչն է կալանքի հետևանք, հացադուլն էլ, բայց կոնկրետ պատճառահետևանքային կապ՝ ուղիղ հացադուլի, թե ընդհանրապես կալանքի հետ կապված, այս պահին նշել չեմ կարող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոտակա օրերին լրացուցիչ հետազոտություններ կարվեն՝ հասկանալու, թե որն է պատճառը․ Մելիքյանը՝ Սամսոնյանի առողջական վիճակի մասին