Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած իր և իր կնոջ մասին հաղորդագրությունը
Իրավունք
18:22 29/01/2026
Հայաստան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած իր և իր կնոջ մասին հաղորդագրությունը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած հաղորդագրությունը՝ իր և կնոջ՝ Աննա Պողոսյանի մասին։ Նա, մասնավորապես, գրում է․

«Այն որ մեր ընտանիքի հանդեպ դավեր են կիտվում, մենք իմացել ենք վաղուց և ճիշտն ասած մեզ միևնույնն է եղել, թե ինչ և ոնց կարող են անել նիկոլական ազգադավ իշխանությունները: Ակնհայտ սուտ, տարիներ շարունակ քննչականների սեյֆերում փոշոտվող այսպես կոչված քրեական գործը երկրորդ կյանք ստացավ այն պահից, երբ Աննան հրապարակավ զգուշացրեց Երևանի պետական կոնսերվատորիան փակելու նիկոլականների մտադրության մասին: Արցախը հանձնած, Ցեղասպանությունը ուրացած, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգող, 5 հազար հայորդու սպանդի տարած իշխանությունները նման քայլերը չեն ներում և իհարկե ունակ են ամենինչի՝ իրենց փողամոլությանը և սրբապղծությանը հագուրդ տալու համար: Տարիներ առաջ իմ ընտանիքի վրա կազմակերպեցին խուլիգանական հարձակում, հիմա էլ անցել են վարկաբեկմանը: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ Երբ նրանք ուզում են քեզ ցավեցնել, ապա հարվածում են քո հարազատներին: Սակայն մի բան հաշվի չեն առել: Նման իշխանությունը պարզապես չի կարող որևէ մեկին վարկաբեկել: Ցանկացած վարկաբեկման փորձ միայն բարձրացնում է թիրախի հեղինակությունը, քանի որ սրանց թշնամին է ազատ, հայրենասեր, պատվախնդիր հայը, իսկ ընկերն է՝ թուրքական յաթաղանը և ալիևի կոշիկների վրայի կեղտը:

Այս ամենի մեջ կա իհարկե նաև ճակատագրի հեգնանք: Տարիներ առաջ եղել եմ Հայկական ժամանակ օրաթերթի փաստաբանը, շուրջ մեկուկես տարի կանգնել եմ հետախուզման մեջ գտնվող Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողքին և ամենինչ արել իրենց ընտանիքին օգնելու համար: Հիմա այդ նույն թերթը զբաղված է իմ և ընտանիքիս վարկաբեկման փորձով: Հեգնանքով և խորին արհամարհանքով եմ վերաբերում ձեզ և պարզապես հիշեցնեմ՝

«Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նորանով պիտի դատվեք. և ինչ չափով որ չափում եք, նորանով կչափվի ձեզ»

Մատթեոս 7:2»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրպարտող է համարում դատախազության տարածած իր և իր կնոջ մասին հաղորդագրությունը