Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ պետական համակարգում պարգևավճարների երկրորդ փուլն է սպասվում, քանի որ պիլոտային ծրագրի շրջանակներում դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգևավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները, ըստ ամենայնի, բաժանվելու են մոտ օրերս։ Մի քանի գերատեսչություններից տեղեկություններ ենք ստացել, որ վարչության պետերը, նրանց վերադասներն արդեն ցուցակագրումներ են անում, իբրև թե աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ինդեքս որոշում, իրականում՝ յուրայիններին ու հնազանդներին են կաշառելու։
Այս աժիոտաժը խլրտոց է գցել պետական ապարատի ստորին օղակներում, որոնք զրկված են այս պետական կաշառքից օգտվելու հնարավորությունից և հիմա ավելի քան մարտական են տրամադրված՝ եթե այս անգամ էլ իրենց դուրս թողնեն կամ գրոշներ տան, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ականներին միլիոններ տան, չեն լռելու»։
Մանրմասները թերթի այսօրվա համարում