Աննա Հակոբյան. Մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում
Հասարակություն
10:15 30/01/2026
Հայաստան

Աննա Հակոբյան. Մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում

Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը գրում է.

«Չէի ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «Բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։

«Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում՝ վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։

Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե։

Եվ խնդրում եմ (եթե իհարկե գաղափարը կարևորում եք), մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյան. Մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում