Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես չեմ հիշում, որ ԼՂ-ն իրավաբանորեն Հայաստանի մաս էր, բայց հիշում եմ՝ ինչպես էր Նիկոլ Փաշինյանն այնտեղ պարում․ Զախարովա
«Ես չեմ հիշում, որ այդ տարածքը (խմբ․-Լեռնային Ղարաբաղի) իրավական առումով՝ Հայաստանի մաս լիներ։ Ես միայն հիշում եմ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը գնաց այնտեղ և պարեց։ Ես դա հիշում եմ։ Ինչ վերաբերում է ինչ-որ տեսակի իրավական ճանաչմանը, այսպես ասած՝ Հայաստանի մեջ ներառմանը որպես պետություն, ես դրա մասին ոչինչ չգիտեմ։ Գուցե դուք ինչ-որ բան լսե՞լ եք»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լրագրողը հիշեցում է՝ 2022 թվականին,երբ տեղի ունեցավ Ջերմուկի վրա հարձակումը, արդեն հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն էր։
«Եկեք պարզաբանենք, թե ինչ է նկատի առնվել, քանի որ այս ձևակերպման մեջ շատ անհայտ բաներ կան,
այդ ժամանակ մենք կհասկանանք, թե ինչի մասին ենք խոսում և ինչպես մեկնաբանել դա։ Ես անկեղծորեն չեմ հասկանում՝
ինչպիսի՞ սպառնալիքների մասին է խոսքը ՀԱՊԿ-ի կողմից հայկական պետականության դեմ։ Այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել այն, որտեղ շատ բան անհասկանալի է։ Կհստակեցնենք և անպայման կմեկնաբանենք այս ամենը ձեզ համար»,- ասել է նա։