Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը հրաժարվել է բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Թրամփը չի դադարեցրել սպառնալիքները
Իրանը չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններին, քանի դեռ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը չի դադարեցնի սպառնալիքները։ The New York Times-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով, Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության նվազեցման բանակցությունները պետք է հիմնված լինեն «արդար և հավասար» մոտեցման վրա և չեն կարող սկսվել սպառնալիքներով։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, ինչպես որ պատրաստ ենք պատերազմի», - ասել է Արաղչին։
Նա նաև բացառել է Իրանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ ցանկացած քննարկում՝ դրանք անվանելով երկրի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող։
«Միևնույն ժամանակ, ես պետք է շատ հստակ և միանշանակ հայտարարեմ. իրանական հրթիռները և իրանական պաշտպանական համակարգը երբեք որևէ բանակցությունների առարկա չեն լինի», - ասել է նա։