«Հրապարակ». Ինչու է ֆուտբոլի ֆեդերացիան դեմ արտահայտվել Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու համար
Օրվա մամուլ
08:00 31/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է ֆուտբոլի ֆեդերացիան դեմ արտահայտվել Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է քաղաքապետարանում, սակայն Ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել դրան։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ էին համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները: Կարծես թե Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված՝ «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշ շրջանակների նյարդերի վրա, ու դրանում նրանք տեսել են «փափուկ ուժի» դրսեւորում:

Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով: Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից, եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն ոմանք ժամանակ առ ժամանակ նրա անունը փորձում են կապել քաղաքականության հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է ֆուտբոլի ֆեդերացիան դեմ արտահայտվել Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու համար