Երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով. Մակար Սրբազանը՝ ճնշումների մասին
Իրավունք
17:52 31/01/2026
Հայաստան

Երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով. Մակար Սրբազանը՝ ճնշումների մասին

«Գործի, նյութերի մասին խոսել չեմ կարող, քանի որ արգելել են այդ մասին խոսել»,-ասաց քննչական կոմիտեից դուրս եկած Մակար եպիսկոպոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում։

Նա վստահ է՝ այս ու այլ տարատեսակ ճնշումներ չեն կարող իր վրա որևէ ազդեցություն թողնել։

«Չեմ կարող իրավիճակը գնահատել, ասյ կառույցին էլ եմ հասկանում, իրենք էլ են ստիպված, ոնց հասկանում եմ, մեր զավակներն են։ Այս ճնշումները մեզ կտանեն դրախտ։ Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես ուխտ եմ արել, երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով»,-ասաց Մակար Սրբազանը։

Նա ընդգծեց, եթե նույնիսկ իրեն Կաթողիկոսն ազատի թեմի առաջնորդի պաշտոնից, ապա ինքը դատարան չի դիմի, նման բան չի եղել եկեղեցու պատմության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով. Մակար Սրբազանը՝ ճնշումների մասին