Ջավախքը Վրաստանի ամենագունեղ, հետաքրքիր և գրավիչ շրջաններից մեկն է. վրաgի զբոսավար
Հասարակություն
12:17 31/01/2026
Տարածաշրջան

Ջավախքը Վրաստանի ամենագունեղ, հետաքրքիր և գրավիչ շրջաններից մեկն է. վրաgի զբոսավար

«Կարծում եմ, որ սա Վրաստանի ամենագունեղ, հետաքրքիր և գրավիչ շրջաններից մեկն է Ջավախքը, որն առաջարկում է մի շարք հետաքրքիր բաներ բոլոր տեսանկյուններից՝ բնություն, էկոտուրիզմ և գաստրոնոմիկ տուրիզմ: Այնտեղ, որտեղ կարող եք փորձել վրացական մեսխեթական ուտեստները՝ շրջանի ստորին հատվածում, որտեղ ապրում են վրացիները՝ Վարձիայից մինչև Ախալցիխե, նաև հայկական ուտեստները՝ վերին հատվածում»,- Jnews-ի հետ զրույցում ասել է զբոսավար Դան Խմալաձեն:

Նա նել է, որ  շրջանն ունի շատ հարուստ և հին պատմություն, այն լի է հետաքրքիր մշակութային և պատմական հուշարձաններով։

«Միակ խնդիրն այն է, որ այս շրջանում, որպես այդպիսին, քիչ են ենթակառուցվածքները, ուստի շատ տեղեր չկան մարդկանց տանելու և նրանց ինչ-որ բան ցույց տալու համար: Այսպիսով, երբ մենք խոսում ենք այս շրջանի մասին, սովորաբար խոսում ենք միայն Բորժոմիի, Ախալցիխեի և Վարձիայի մասին: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ հեշտ է հասնել. ճանապարհները կառուցապատված են, կան ենթակառուցվածքներ, մշակութային և պատմական հուշարձանները պաշտպանվում են և այլն»,- ասել է զբոսավարը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջավախքը Վրաստանի ամենագունեղ, հետաքրքիր և գրավիչ շրջաններից մեկն է. վրաgի զբոսավար