Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին. Ինչպիսի՞ն կլինի այս փետրվարը
Հասարակություն
22:38 31/01/2026
Հայաստան

Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին. Ինչպիսի՞ն կլինի այս փետրվարը

Ավարտին է մոտենում ձմեռվա երկրորդ ամիսը և վաղվանից կսկսվի ձմեռվա վերջին ամիսը՝ փետրվարը: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը մանրամասնում է, որ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․7 °C, իսկ ամենացուրտը՝ 1972 թվականին՝ -11․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 93.0մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։ Փետրվար ամսին ցերեկվա տևողությունը մեր լայնություններում աճում է ավելի քան մեկ ժամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին. Ինչպիսի՞ն կլինի այս փետրվարը