«Jeep»-ը դուրս է եկել Երևան-Սևան մայրուղու երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
Հասարակություն
19:04 01/02/2026
Հայաստան

«Jeep»-ը դուրս է եկել Երևան-Սևան մայրուղու երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.

«Փետրվարի 1-ին, ժամը 14:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Jeep»-ը դուրս է եկել Երևան-Սևան մայրուղու երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը