Հայաստանում կան որոշ բեռնատարների համար փակ և սառցակալած ճանապարհներ
Հասարակություն
09:57 01/02/2026
Հայաստան

Հայաստանում կան որոշ բեռնատարների համար փակ և սառցակալած ճանապարհներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են;

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրիի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու  և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի (մառախուղ), Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում կան որոշ բեռնատարների համար փակ և սառցակալած ճանապարհներ