Կյանքից հեռացել է Արցախի պաշտպանության մարտերի ժամանակ նահատակված հալեպահայ Հարութ Բանոյեանի քույրը՝ Ալին Բանոյեանը
Հասարակություն
20:35 02/02/2026
Հայաստան

Կյանքից հեռացել է Արցախի պաշտպանության մարտերի ժամանակ նահատակված հալեպահայ Հարութ Բանոյեանի քույրը՝ Ալին Բանոյեանը

Այսօր, Երևանում կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Հալեպի Մխիթարյան վարժարանի նախկին տնօրեն, Հայ Ավետարանական Բեթէլ Երկրդ․ Վարժարանի հայերենավանդ նախկին ուսուցչուհի, Լիբանանի Մխիթարյան վարժարանների հայերենագիտության բաժինի ղեկավար, հալեպահայ  Ալին Բանոյեանը։ Այս մասին գրում է «Գանձասար»-ը։

Բանոյեան 2017թ․- ին ՀՀ Սփյուռքի Նախարարութեան կողմից պարգևատրվել էր «Մայրենիի դեսպան» մեդալով։

Նա Համազգայինի «Զուարթնոց» երգչախումբի անդամ և  Քարեն Եփփէ Ազգ․ Ճեմարանի Շրջանավարտ։

Նա նաև Արցախի պաշտպանության մարտերի ժամանակ նահատակված հալեպահայ Հարութ Բանոյեանի քույրն էր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կյանքից հեռացել է Արցախի պաշտպանության մարտերի ժամանակ նահատակված հալեպահայ Հարութ Բանոյեանի քույրը՝ Ալին Բանոյեանը