Չպիտի փորձեն խաբեն մարդկանց, մեծ բունտ կառաջանա. Նորագյուղի բնակիչները` նոր թաղամաս կառուցելու մասին
Հասարակություն
12:48 02/02/2026
Հայաստան

Չպիտի փորձեն խաբեն մարդկանց, մեծ բունտ կառաջանա. Նորագյուղի բնակիչները` նոր թաղամաս կառուցելու մասին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասում նախատեսվում է նոր թաղամաս կառուցել. 155 բազմահարկ շենք՝ նախատեսված 65 հազար բնակչի համար, 2-ից 2.5 միլիոն քմ կառուցապատված տարածքներ և զգալի չափով կանաչ գոտիներ։

Նշվում է, որ ծրագրից ստացված միջոցներով կիրականացվեն հարակից նախագծեր՝ Դալմայի այգիների 250 հա տարածքի անտառապատում և Երևանյան լճի մաքրում։

Կառուցապատման գոտում հայտնված բնակիչներին քաղաքապետարանը խոստանում է փոխհատուցում՝ շուկայական արժեքից 30 տոկոս ավել գումարի տեսքով։ Սակայն, արդյո՞ք սա բավարար է նորագյուղցիներին։

Panorama.am-ի հետ զրույցում նորագյուղցիները կիսվել են իրենց մտահոգություններով։

«Ես չեմ ուզում Նորագյուղից դուրս գնամ։ 42 տարեկան եմ, ծնվել, մեծացել եմ այստեղ, հարս եմ գնացել, հիմա նորից ապրում եմ այստեղ։ Ոչ մեկն էլ չի ուզի Նորագյուղից դուրս գա»,- ասաց բնակիչներից մեկը։ 

Մեկ այլ բնակիչ, որի տունը գտնվում է ոչ բարվոք վիճակում,  նշեց, որ անհամբեր սպասում են այս փոփոխությանը, բայց չի հավատում դրա իրականացմանը։

Մի երիտասարդ էլ նկատեց, ոչ բոլորը կհամաձայնեն հրաժարվել իրենց տներից, քանի որ թաղամասում թանկարժեք տներ կան, դժվար թե պետությունը համաձայնի այդքան թանկ վճարել սեփականատերերին։

«Չպիտի փորձեն խաբեն մարդկանց, մեծ բունտ կառաջանա»,-հնարավոր հետևանքների մասին խոսելով՝ ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չպիտի փորձեն խաբեն մարդկանց, մեծ բունտ կառաջանա. Նորագյուղի բնակիչները` նոր թաղամաս կառուցելու մասին