Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ազատելու ենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք, այն զարգանա»,-հայտարարել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի երեկ
Տաշիր Արենայում շարժման անդամների ու երևանցիների հետ հանդիպման ժամանակ։
Ն. Կարապետյանը ներկաների համար մանրամասնել է, որ վերջին երկու տարում փոքր բիզնեսի հարկերն ավելացել են՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս, անցած տարի 3 հազար փոքր ընկերություն փակվել է։
«Մարդը եթե 20 տոկոս շահույթ ունի, կեսը տալիս է հարկ։ Այդ պարագայում մարդը չի կարող իր համար ապահովել նորմալ տնտեսական վիճակ։ Հայաստանում 69 հազար տնտեսվարող հարկվում է շրջանառության հարկով, 27 հազարը միջին և մեծ բիզնես է։ 69 հազարը վճարում են մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը։ Ես ձեզ վստահեցնում եմ, միջազգային առևտրով մենք տասնյակ տոկոսներ կբերենք մեր երկրին։ Մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք»,-նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ներկայացվել են «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։
Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի 5 քայլերն են.
1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։
«Ես դրանք երաշխավորում եմ»,-օրեր առաջ հղած ուղերձում ասել էր հայտնի գործարար, բարերարը։
Մանրամասները՝ տեսանյութում։