Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Հասարակություն
22:20 02/02/2026
Հայաստան

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ, ինչի արդյունքում կանխվել է վտանգը

«Փետրվարի 2-ին, ժամը 15։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկ պողոտայի շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ճաղավանդակն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Կենտրոն թաղամասի շենքերից մեկի տանիքից կախված է երկաթե ճաղավանդակ:

Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակը»,- ասվում է լուրում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ