Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկների ցանկում 6-րդն է
Սպորտ
08:46 03/02/2026
Հայաստան

Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկների ցանկում 6-րդն է

Միջազգային համաշխարհային խաղերի ասոցիացիան (IWGA) հրապարակել է 2025 թվականի համաշխարհային խաղերի լավագույն մարզիկի պաշտոնական արդյունքները:

Սամբոյի մարզիկ Արման Ավանեսյանը (Հայաստան) զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ հավաքելով 15,439 ձայն, ինչը ցույց է տալիս միջազգային սամբոյի համայնքի աջակցությունը մրցույթի ողջ ընթացքում։ Մրցույթի մեդալակիրներն են՝

1. Ոսկի - Վիկտորիա Չավես (Մեքսիկա), Դրոշակային ֆուտբոլ

2. Արծաթ - Մարիուս Անդրեյ Բալան և Քրիստինա Մոշենսկա (Գերմանիա), Պարային սպորտ

3. Բրոնզ - Լաուրա Բուրգոս (Մեքսիկա), Մուայթայ

«Սամբոյի միջազգային ֆեդերացիան և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Սամբոյի մեծ ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր աջակցել են մեր մարզիկին և քվեարկել նրա օգտին ամբողջ մրցույթի ընթացքում: Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը ցույց են տվել համաշխարհային Սամբոյի համայնքի ուժն ու միասնությունը միջազգային ասպարեզում»,- նշված է  Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder