Հիմնական շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա. ԿԲ նախագահը՝ գնաճի վրա Ադրբեջանից եկող ապրանքների ազդեցության մասին
Տնտեսություն
14:31 03/02/2026
Հայաստան

Հիմնական շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա. ԿԲ նախագահը՝ գնաճի վրա Ադրբեջանից եկող ապրանքների ազդեցության մասին

«Նման վերլուծություն դեռ չունենք, որովհետև այդ ապրանքների քանակը և ծավալը բավակաին սեղմ են և սահմանափակ»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով գնաճի վրա Ադրբեջանից բեռների ներմուծման գործընթացի ազդեցության վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով «բենզին» ապրանքատեսակին՝ ԿԲ նախագահն ասաց, որ դրա ազդեցությունը կարող են տեսնել հունվաչի գնաճի մեջ։

Նա նշեց, որ ազդեցությոնը կախված կլինի զամբյուղում ներկրվող ապրանքի ունեցած չափաբաժնից։

«Հիմնական շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա։ Եթե ունենանք բաց սահմաններ և ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծման և արտահանման տեսքով, կարծում եմ, որ այն դրական ազդեցություն է ունենալու մեր վրա»,-ասաց Մարտին Գալստյանը։

Պատասխանելով ԹՐԻՓՓ-ի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Սրա մասին պետք է խոսենք այն դեպքում, երբ մենք առնվազն նախագիծն ունենանք թղթի վրա,  ու կարողանանք վերլուծել ու հասկանալ, թե ինչ քայլեր են մեզ սպասվում, ովքեր են ներդրողները, ինչ ծավալի ներդրման մասին է խոսքը, ինչ ժամանակահատվածում և ինչ ուղղություններով։ Արդյոք այն լինելու է  ուղղակի ներդրումներ, թե վարկային միջոցների տրամադրում, որոնք հետո մեր ընկերությունների կողմից կոնվերտացիայի է լինելու  որոշակի աշխատանքի։ Ես հիմա զերծ կմնայի մեկնաբանությունից, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմնական շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա. ԿԲ նախագահը՝ գնաճի վրա Ադրբեջանից եկող ապրանքների ազդեցության մասին