Միկա Բադալյանը խոստանում է կարգալույծ արված Արման Սարոյանի մասին փաստեր հրապարակել
Օրվա թեմա
15:41 03/02/2026
Հայաստան

Միկա Բադալյանը խոստանում է կարգալույծ արված Արման Սարոյանի մասին փաստեր հրապարակել

«Արման, նախկին Գեւորգ Սարոյան, ասա տեսնեմ ի՞նչով էիք զբաղվում Մարինայի հետ հետեւի նստարանին - «մանիկյո՞ւր» էիք անում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Միկա Բադալյանը՝ հեռակա դիմելով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված եպիսկոպոս Արման Սարոյանին (նախկինում՝ Գևորգ Սրբազան)։

Բադալյանը շարունակում է.

«Դու արագ մոռացար, թե ինչպես քեզ  այն աշխարհից հետ բերեցին ու ոտքի կանգնեցրին: 
Աղջիկը քեզ իբրև դուստր է գալիս, պղծիչ, անամոթ:
Ես ամեն ինչ ունեմ, թե քո մասին, թե իր Մխիթարի` թուրքական վոյաժների մեծ սիրահարի մասին, նույնիսկ իր ընկերները կընկնեն հարվածի տակ:  Հասկանու՞մ եք Արթուր  Շ. Եվ Մուշեղ Զ. , ձեր ամեն կեղտոտ մանրուքը փաստագրված է։ Պատրաստվեք: Ամեն Հուդա պատասխան կտա իր արածի համար»։

Ավելի վաղ Մ. Բադալյանն այս նախկին հոգևորակնի մասին գրել էր.

«Արման (նախկինում Գեւորգ Եպիսկոպոս Սարոյան), հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայում՝ Դոմոդեդովոյից վերադառնալիս։ Հիշո՞ւմ ես։ Կարծում ես՝ բոլորը մոռացե՞լ են սա։ Աղջիկը շատ երիտասարդ է, 25 տարով փոքր։ Մենք գիտենք նրա անունը։ Մենք գիտենք, թե ինչպես տարաք նրան մեկ այլ հիվանդանոց։ Մենք գիտենք, թե ինչպես թաքցրեցիք  ձեր ամոթի հետքերը։

Քանզի ասվում է. «Չկա որևէ գաղտնի բան, որ չբացահայտվի, և չկա որևէ գաղտնի բան, որ չբացահայտվի և չբացահայտվի» (Ղուկաս 8։17)։ Պատրաստվիր, շուտով քո բոլոր շնությունները կհայտնվեն ջրի երեսին։ Քո չար տերերը կհասկանան, նրանք բոլորն էլ այդպիսին են, բայց ինչպե՞ս ես արդարացնելու քեզ քո ժողովրդի առաջ, Աստծո առաջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միկա Բադալյանը խոստանում է կարգալույծ արված Արման Սարոյանի մասին փաստեր հրապարակել