Շաքարս որ բարձրացավ, պիտի մեռնեu շատ-շատ. Կասկածյալի հարազատին ոստիկանությունում բռնության են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրավունք
16:57 03/02/2026
Հայաստան

Շաքարս որ բարձրացավ, պիտի մեռնեu շատ-շատ. Կասկածյալի հարազատին ոստիկանությունում բռնության են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կասկածյալի հարազատին ոստիկանությունում խոշտանգել են, ծեծել, որպեսզի հարազատը ներկայանա ոստիկանությունում։ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ հնչում են նաև հայհոյանքներ, երևում է քաղաքացուն ապտակներ հասցնող ոստիկանի դեմքը։

Տեսանյութին կից լրագրողը գրել է.

«ՆԳ նախարարը տեղյակ է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով, հայհոյանքներով խոշտանգում են` իբր ցուցմունք կորզելու համար։

Միջադեպը ըստ իմ աղբյուրի, տեղի է ունեցել 4 ամիս առաջ։ Ստիպված եմ բաց դնում, որ փաստը երեւա կջնջեմ կես ժամից։

Տեսանյութում խոշտանգվող տղամարդն իմ աղբյուրի փոխանցմամբ` ենթադրյալ հանցագործի հարազատ է։ Ստացվում է` անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա։

Ես, իհարկե, կճշտեմ ինձ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը, բայց հայտնեցին, որ

Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը ահա խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։ Մնացածը թողնում եմ ՆԳՆ արձագանքին»։

 ՆԳ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով մեծ աղմուկ հանած այս տեսանյութին, տեղեկացրել է.

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շաքարս որ բարձրացավ, պիտի մեռնեu շատ-շատ. Կասկածյալի հարազատին ոստիկանությունում բռնության են ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ