Գինու արտահանման 3 % նվազում կա, որը պայմանավորված է Ռուսաստանի շուկայով. Հիմնադրամի տնօրեն
Տնտեսություն
16:53 04/02/2026
Հայաստան

Գինու արտահանման 3 % նվազում կա, որը պայմանավորված է Ռուսաստանի շուկայով. Հիմնադրամի տնօրեն

«Մենք քարտեզագրել ենք խաղողի այգիները, գույքագրել դրանք։ Բացի այգիների սահմանազատումից ստեղծել ենք նաև դրանց անձնագրերը։ Այս ամենը մուտքագրում ենք թվային հարթակներում, ունենալու ենք կայք, որտեղ այդ ամբողջ տեղեկատվությունը կտեղայնացնենք, և հետագայում մթերման գործընթացն կիրականացնենք հարթակի միջոցով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքները կօգնեն վերահսկելի դարձնել խաղողի արտադրության պրոցեսը, գինու ու կոնյակի արտադրությունը և այն նաև հնարավորություն կընձեռի դրանց հիման վրա իարկանացնել պետական աջակցության ծրագրերը։

Զարուհի Մուրադյանը կարծիք հայտնեց, որ այդ աշխատանքները կօգնեն նաև մթերման գործընթացը սահուն կազմակերպել և տեսնել նաև այն գինեգործներին, որոնք պայմանագրեր չունեն և իրենց աջակցություն կտրամադրվի։

Հիմնադրամի տնօրենը նաև հույս հատնեց, որ խողողի տնկարկների ռեստրը 2026 թվականի մարտին պատրաստ կլինի, բայց միայն 2027 թվականին հնարավոր կլինի ամբողջ գործընթացն իրականացվի հարթակի միջոցով։

 Նա նաև հայտնեց, որ ծրագրեր են իրականացրել հայկական գինու ճանաչելիության բարձրացման, առաջ մղման, արտահանման ուղղությամբ։

Զարուհի Մուրադյանը հայտնեց, որ նախորդ տարի 13 %-ով աճել է հայկական գինու արժեքը և ավելացել է արտահանումը դեպի Եվրոպա։

 «ՌԴ հարկային դաշտում փոփոխություններ են արվել, որը հայ գինեգործների համար որոշակի խնդիրներ են առաջացրել, բայց վերջիններս այնքան ճկուն են, որ կարողանում են պայմանագրերի վերանայման մասով դիրքերը ամրապնդել։ Մեզ համար ՌԴ-ն մնում է կարևորագույն շուկա»,- ասաց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով որ 2025 թվականին գինու արտահանման 3 % նվազում կա, որը պայմանավորված է Ռուսաստանի շուկայով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գինու արտահանման 3 % նվազում կա, որը պայմանավորված է Ռուսաստանի շուկայով. Հիմնադրամի տնօրեն