«Հրապարակ». Ընդդիմադիրներն ամաչում են գործողումների մեկնել իշխանության ներկայացուցիչների հետ
Օրվա մամուլ
08:30 04/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Ընդդիմադիրներն ամաչում են գործողումների մեկնել իշխանության ներկայացուցիչների հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ է և 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները` «Հայաստան» դաշինքից Գառնիկ Դանիելյանը և «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, գործուղման են մեկնել Շվեդիա՝ փետրվարի 1-3-ը։

Պատվիրակության ղեկավարը ընդդիմությանն ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Լուլուն՝ Լուսինե Բադալյանը: «Այցի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության, ընտրողների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցության ու շփումների... հարցեր: Աշխատանքային ճաշ ձևաչափով հանդիպումներ են ունեցել Ուփսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Ռիկսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել են ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ»:

Սակայն ԱԺ կայքի լուսանկարներից երևում է, որ ընդդիմադիրներն ամաչում են` Դանիելյանը թաքնվել է մի շվեդի թիկունքում, Մամիջանյանի գլխի մի մասն է երևում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ընդդիմադիրներն ամաչում են գործողումների մեկնել իշխանության ներկայացուցիչների հետ