Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մոսկվա այցից առաջ Ալեն Սիմոնյանը «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձևակերպումներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը և Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։
Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձևակերպումներից։
Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, և չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արևմուտքից փող պոկելու և ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։