Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձով. Տեր Զարեհ
Քաղաքական
22:08 04/02/2026
Հայաստան

Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձով. Տեր Զարեհ

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է.

«Այսօր պարզվեց, որ ՊՆ-ն, փակելով գնդերեցների ծառայությունը, այլընտրանքային ձև է գտել այդ բացը լրացնելու համար և բոլոր ուրացողներին, դավաճաններին, կարգալույծ եղած հոգևորականներին և բանակում ծառայող որոշ հոգևորականների, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանը, առաջարկում են ՊՆ-ում պաշտոններ՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձի խոստումով»։

 Տեր Զարեհը նկատեց, որ հասել ենք այնտեղ, որ ՊՆ-ի ծախսերի հաշվին հովանավորում են եկեղեցահալած իրենց քաղաքական օրակարգը, մարդկան վճարած օրինական հարկերից կաշառք են տալիս՝ իբրև գնդերեցներ պաշտոններ առաջարկելով ՊՆ-ում։

«Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»,- հայտնում է Տեր Զարեհը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր կարգալույծ եղած հոգևորականներին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկում՝ մայորի հաստիքով՝ 700 հազար դրամ աշխատավարձով. Տեր Զարեհ