Համայնքապետի տեղակալը և վարչական ղեկավարը գողացե՞լ են 6 անչափահաս երեխաների
Իրավունք
21:46 04/02/2026
Հայաստան

Համայնքապետի տեղակալը և վարչական ղեկավարը գողացե՞լ են 6 անչափահաս երեխաների

«Փետրվարի 2-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։

«Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Փ․-ն, 13-ամյա Ա․ Փ․-ն, 10-ամյա Լ․ Փ․-ն, 8-ամյա Լ․ Փ․-ն և 6-ամյա Ա․ Փ․-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային՝ 2-ամյա Ս․ Փ․-ին։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համայնքապետի տեղակալը և վարչական ղեկավարը գողացե՞լ են 6 անչափահաս երեխաների