Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուրցաձորի բնակչի՝ բաց դռներով մեքենան գողացել էր Դիմիտրովի բնակիչը Ոստան գյուղից
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն hունվարի 31-ի գիշերը՝ ժամը 1.15-ին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր «Կիա» մակնիշի մեքենան:
Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են՝ օգտվելով շարժիչը գործարկված և դռները բաց լինելու հանգամանքից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և գողացված մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ և ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: