Եվրոպական ակումբները պատրաստ են հանուն Ռոնալդուի վերանայել իրենց ծրագրերը
Սպորտ
10:09 04/02/2026
Աշխարհ

Եվրոպական ակումբները պատրաստ են հանուն Ռոնալդուի վերանայել իրենց ծրագրերը

Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել  «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եվրոպական ֆուտբոլ հնարավոր վերադարձը: Պորտուգալացին մտածում է հեռանալու մասին՝ դժգոհ լինելով իր ներկայիս ակումբի կառավարման ձևից:

ESPN Deportes-ի տվյալներով՝ վերջին իրադարձությունների ֆոնին MLS-ում և Եվրոպայում հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Մի քանի եվրոպական ակումբեր արդեն պատրաստ են վերանայել իրենց ծրագրերը՝ վետերան աստղին թիմում ներառելու համար։ Կոնկրետ անուններ դեռևս չեն հրապարակվել։

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասր»-ում խաղում է 2023 թվականի սկզբից։ Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց առաջ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Յուվենտուս»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում և Լիսաբոնի «Սպորտինգ»-ում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպական ակումբները պատրաստ են հանուն Ռոնալդուի վերանայել իրենց ծրագրերը