Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի գործարար, բարերար, այսօր անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին» ունեցած ելույթից նեղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Այդ մասին նա հրապարակայնորեն արտահայտվել է նաև սոցիալական ցանցի իր էջում։ Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը գագաթնաժողվին ներկայացրել էր Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև բարձրաձայնել Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։
Ֆեյսբուքյան իր էջում նախկին նախարար, այսօր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնավորապես գրել է.
«Խոսել եմ նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրի մասին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերը: Միևնույն ժամանակ, ափսոսանքով արձանագրեցի, որ գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը թեւ անհաջող բայց չարաշահվեց օլիգարխիկ քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։
Հայաստանը հանձնառու է պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Իսկ գումարով ոտատակ ընկնողներին լավագույն արձագանքը Աստվածաշնչի 16:8 առակն է. «Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ»»։