Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էս իշխանությունները կերազեն, որ մենք հիվանդանանք, չափազանց առողջ եմ․ Բագրատ Սրբազան
«ժողովուրդ ջան, շնորհակալություն ձեզ։ Բազմաթիվ մարդիկ մտահոգություններ են հայտնել, ինձ հասնում է։ Ես շատ առողջ եմ, չափազանց ավելի առողջ, քան 6-7ամիս առաջ էի։ Էս իշխանությունները կերազեն, որ մենք հիվանդանանք։ Այնպես որ, իմացեք՝ բացարձակ որևէ խնդիր չկա»,- դատական նիստի ավարտից հետո դատարանում իր աջակիցներին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը։
Այսօր տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Սրբազանի պաշտպանը՝ Հովհաննես Խուդոյանը, միջնորդեց վկաներ ավելացնելու դատակոչի ցուցակին և պահանջել կոնկրետ փաստաթղթեր։ Մասնավորապես, նա միջնորդեց որպես վկա հրավիրել և հարցաքննել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ինչպես նաև՝ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին։ Նրա փոխանցմամբ՝ ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազն արել են հայտարարություններ, որոնք քրեական վարույթում առկա չեն։