Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի կոնկրետ փաստաթղթեր և ավելացնի ապացույցներին․ փաստաբան
Իրավունք
19:14 05/02/2026
Հայաստան

Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի կոնկրետ փաստաթղթեր և ավելացնի ապացույցներին․ փաստաբան

Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում  մի քանի  միջնորդություն ներկայացրեց։

Նախ հայտնեց,  որ վկաներ է  ավելացնելու  դատակոչի ցուցակին և դատարանին միջնորդելու է կոնկրետ փաստաթղթեր պահանջել, որոնք ո՛չ նախաքննության ընթացքում է ձեռք բերվել, ո՛չ ներկայացվել է դատարանին, ոչ էլ ինքը՝ փաստաբանը, իրավունք ունի այդ փաստաթղթերն անձամբ ստանալ։  

«Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի դրանք և նախապես ասեմ, որ համապատասխան փուլում այդ միջնորդությունը տալու եմ՝ խնդրելով ավելացնել ապացույցների ծավալի մեջ։  Վտանգ կա, որ մինչև մենք հասնենք այդ փուլին, այդ ապացույցը կարող է կորել, վնասվել կամ ոչնչացվել»։

Փաստաբանը մանրամասնեց, որ միջնորդելու է որպես վկա հրավիրել և հարցաքննել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, ինչպես նաև՝ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և Հովհաննես Ավետիսյանին։ Նրա փոխանցմամբ՝ ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազն արել են հայտարարություններ, որոնք քրեական վարույթում առկա չեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի կոնկրետ փաստաթղթեր և ավելացնի ապացույցներին․ փաստաբան