«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. Նա սիրաշահում է Հակոբ Արշակյանին
Օրվա մամուլ
08:35 05/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. Նա սիրաշահում է Հակոբ Արշակյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, որը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, ՔՊ վարչությունն ընտրել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ Խոսքը փետրվարի 12-15-ը նշանակված պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է։

Թե ինչու Արշակյանը, որին թույլ չէին տվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ անդամավճար չէր մուծել, և նա վիրավորված որոշել էր չառաջադրվել, պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները և մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը, մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ և չանցնի հակառակորդի ճամբարը:

Փորձում է բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և պաշտոնի խոստումներով պահել իր մոտ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մեծ բան չէ, բայց Արշակյանին տեսադաշտում պահելու համար բավարար է: Նա հետևելու է ՔՊ քվեարկության ընթացքին, հաշվելու է ամեն մեկի ձայնը և հրապարակելու է արդյունքները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ. Նա սիրաշահում է Հակոբ Արշակյանին