«Հրապարակ». ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ 100-ը կտրվել է
Օրվա մամուլ
08:30 05/02/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ 100-ը կտրվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս ևս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչև ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել:

Հիշեցնենք, որ գրանցումից հետո` ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել` հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել և պատգամավոր էլ չդառնալ: Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։

Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները: Ասում են` սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ` գործող պատգամավորներիս։ Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից: Ի դեպ, արգելել են նաև մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը` քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ 100-ը կտրվել է