Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին
Իրավունք
16:10 05/02/2026
Հայաստան

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին

Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ՝ կատարում էր «դրիֆթ»։

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։

Այս դեպքում էլ Գեղարքունիք պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին