Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի․ Աբբաս Արաղչի
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և «սկսել բանակցություններ՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի շուտափույթ դադարեցմանը», հայտարարել է․
«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի:
Նախորդ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում, Մերցի պնդմամբ, «եվրոպական եռյակի» երկրները դադարեցրին իրենց մասնակցությունը միջուկային բանակցություններին՝ հասնելով Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնմանը: Հիմա Մերցը աղաչում է թույլ տալ իրեն վերադառնալ նույն այդ բանակցություններին:
Մենք՝ իրանցիներս, ցավոք, ստիպված ենք եղել բախվել Մերցի քաղաքական միամտության և տհաճ բնավորության մի քանի այլ օրինակների ևս:
Երբ 2025 թվականի հունիսին Իսրայելը սպանեց ավելի քան 1000 իրանցիների, նա ուրախանում էր: Մերցը նաև հրապարակավ ֆանտազիաներ էր հյուսում այն թեմայով, թե Իրանը իբր մի քանի շաբաթ է բաժանում կործանումից:
Գերմանացիները մեծ ժողովուրդ են, որոնք իրենց աշխատասիրության և հնարամտության շնորհիվ հսկայական ավանդ են ներդրել մարդկության զարգացման գործում: Իրանը միշտ ողջունել է Գերմանիայի հետ ամուր հարաբերությունները: Ուստի կրկնակի ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում:
Մենք հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»»: