Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի. Անուշ Պողոսյան
Առողջություն
11:22 06/02/2026
Հայաստան

Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Հարգելի բժիշկներ, այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։

Եվ այսպես․

Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա

Վիրաբույժ – 39 639.6 դրամ

Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ

Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում

Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ

Հիմա հարց՝

պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։

Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի. Անուշ Պողոսյան