Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ակնհայտ է, որ Արման Սարոյանի գործողություններով խոչընդոտվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու գորւծունեությունը. Արա Զոհրաբյան
«Արման Սարոյանը դատարանին միջնորդել էր հետաձգել դատական նիստը, իբր չի ստացել Մայր Աթոռի պաշտպանական կողմի միջնորդությունը և ծանոթ չէ դրան»,- դատարանի դիմաց ասաց Մայր Աթոռի պաշտպանական կողմի ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Արման Սարոյանն ընդդեմ Մայր Աթոռի դատական առաջին նիստը։
Մինչ այդ դատարանը նախագահող դատավոր Էդգար Հովհաննիսյանի որոշմամաբ Սարոյանի միջնորդության հիմքով հետաձգեց դատական նիստը մինչև փետրվարի 9-ի ժամը 11։00-ն։
Զոհրաբյանը նշեց, որ Մայր Աթոռի պաշտպանական կողմը դատարանից 30 րոպե ժամանակ խնդրեցին և ներկայացրեցին փոստային անդորագիրը և «ՀայՓոստ»-ի պաշտոնական կայքից համապատասխան գրություն նույնականացման համարով անդորագիր, որից երևում է, որ փետրվարի 4-ին պաշտպանական կողմից միջնորդությունը հանձնվել է կարգալույծ Արման Սարոյանին։
Ըստ փաստաբանի՝ սա նշանակում է, որ Սարոյանը դատարանին ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել, եթե ավելի կոպիտ բառերով այն չբնութագրի։
«Ակնհայտ է, որ Արման Սարոյանի գործողություններով խոչընդոտվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու գորւծունեությունը, մեծ դժվարություններ են առաջացել Մասյացոտնի թեմում, բանկային համակարգում է դժվարույթուններ առաջացնում, որովհետև Հարկադիր կատարողը բացահայտ օրենքի խախտումներ է իրեն թույլ տալիս, իրեն վերագրելով լիազորություններ, որոնք չունի։ Հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենյան Հայոց Կաթողիկոսի տեղը և Արման Սարոյանին լիազորել է, որ նա բանկում գործարքներ կատարի»,- ասաց փաստաբանը՝ նշելով որ նման ապօրինություն չի հանդիպել և կգա ժամանա, որ բոլոր պաշտոնատար անձինք կանգնելու են օրենքի և դատարանի առջև։
Պատասխանելով եկեղեցու դեմ կատարվող գործողությունների մասին հարցին՝ Զոհրաբյանն ասաց. «Հայ առաքելական սուրբ եկեղեցուն միշտ են ճնշել, բայց որ հայրենի իշխանություններն այս աստիճանի կճնշեին, աննախադեպ երևույթներց է։ Պապ թագավորի ժամանակ էլ նման մոտեցումներ կային, ի վերջո, պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատում էր Պապ թագավորի հետ»։
նրա կարծիքով այդ ամենն ուղղված է եկեղեցու ինքնակառավարման համակարգի դեմ, իրենց պետք է եկեղեցի, որը լինի ենթարկվող, որովհետև այսօրվա եկեղեցին այն արժեքներն է պահում ու փայփայում, որոնք հակադարվում են թուրք-հայկական կեղծ բարեկամության թեզերին, ու պատահական չէ, որ դեռևս 2018 թվականին այս իշխանությունը թիրախավորել է եկեղեցին։