Արևելյան մարզաձևերը շատ կարևոր են նաև մեր բանակի համար. Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ
Սպորտ
14:50 06/02/2026
Հայաստան

Արևելյան մարզաձևերը շատ կարևոր են նաև մեր բանակի համար. Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ

Մեկ տարի առաջ Հայաստանում ստեղծվել է Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը, որի նպատակն է  համախմբել այն կառույցները, որոնք ոչ օլիմպիական են։ «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերիննվիրված քննարկմանը Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը լրագրողներին ասաց, որ ոչ օլիմպիական  մարզաձևերի միության կազմում ընդգրկված 19 ֆեդերացիաներ, որոնք ֆինանսավորվում,  աջակցություն են ստանում օլիմպիական կոմիտեից, որպեսզի կարողանան մարզիկերը մասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։

Նա նշեց, որ միության կազմում հիմնականում ընդգրկված են արևելյան մարզաձևերի ֆեդերացիաները։ 

«Արևելյան մարզաձևերը շատ կարևոր են նաև մեր բանակի համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արևելյան մարզաձևերը շատ կարևոր են նաև մեր բանակի համար. Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ