«Հրապարակ». ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել. Փոխնախագահ Վենսի այցն են նախապատրաստում
Օրվա մամուլ
08:23 06/02/2026
Հայաստան

«Հրապարակ». ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել. Փոխնախագահ Վենսի այցն են նախապատրաստում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։ Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։

Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։ Հիշեցնենք, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու»։

Մանրամասները թերթի այսօրվ ա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել. Փոխնախագահ Վենսի այցն են նախապատրաստում